Բավ է պառակտվել
20-03-2019 17:18

Փաշինյանը Մեդվեդևի հետ քնարկել է հայ-ռուսական հարաբերությունների արդի հարցեր

Հայաստանի վարչապետ Նկոլ Փաշինյանը Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ քննարկել է ապրիլի 30-ին կայանալիք Եվրասիական միջպետական խորհրդի նիստին անռընչփող հարցեր։

“Հեռախոսային զրույցի ընթացքում Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ապրիլի 30-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջպետական խորհրդի նիստի թեմատիկան, ինչպես նաև ռուս-հայկական հարաբերությունների որոշ արդի հարցեր”,- նշվել է ռուսական կառավարության կայքում։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, սպասվում է, որ Մեդվեդևը կմասնակցի Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք Եվրասիական միջպետական խորհրդի նիստին։