Բավ է պառակտվել
27-05-2022 11:07

Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման և համագործակցության հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ուրբաթ օրը Երևանում հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգային հարցեր, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

Փաշինյանը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ և հավելել, որ դրանում մեծ է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներդրումը:

Վարչապետի խոսքով՝ երկու երկրների գործընկերների միջև առկա են սերտ շփումներ, ինչը կարևոր նշանակություն ունի փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու գործում:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն ու շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում վերը նշված ֆորմատի կարևորությունը:

ՌԴ դեսպանն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-ռուսական համագործակցության օրակարգին և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Կոպիրկինը նշել է, որ դեսպանության նպատակն է անել ամեն ինչ՝ երկկողմ դաշնակցային ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու համար: