Բավ է պառակտվել
17-09-2021 12:40

Փաշինյանն Իրանի նախագահի հետ քննարկել է բեռնափոխադրումների անխափան կազմակերպման հարցը և իրավիճակը տարածաշրջանում (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Դուշանբեում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը:

ՀՀ կառավարության մամլո ծառայությունից տեեկացնում են, որ Փաշինյանն ու Ռաիսին անդրադարձել են անխափան բեռնափոխադրումների կազմակերպման հարցին և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Ռաիսին հույս է հայտնել, որ Փաշինյանի վարչապետության օրոք նոր դրական քայլեր կձեռնարկվեն երկու երկրների հարաբերություններում:

Հայաստանի վարչապետը երկու երկրների նորանշանակ կառավարությունների ներդաշնակ համագործակցության հույս է հայտնել: Նրա խոսքով, ՀՀ կառավարության գործունեության ծրագրում հատկապես ընդգծվել է տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը: Այս համատեքստում վարչապետը հիշատակել է Իրանի նախագահի հայտարարությունը, ըստ որի` Իրանի համար ևս կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը:

Այս օրերին Դուշանբեում ընթանում են ՇՀԿ -ի և ՀԱՊԿ -ի գագաթնաժողովները` նվիրված Աֆղանստանում խաղաղության, կայունության և անվտանգության խթանման մոտեցումների համադրմանը:

Միջադեպեր Հայաստանի հարավում գտնվող ավտոճանապարհին

Վերջին մի քանի օրերին լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին, որով իրանական ծանր բեռնատարները Հայաստանի տարածքով անցնում են երրորդ երկրներ:

Հայաստանի Սյունիքի մարզի Որոտան գյուղի տարածքում (սահմանակից է Իրանի հետ), Էյվազլի կոչվող վայրում, Ադրբեջանը տեղադրել է ոստիկանական հենակետ և, ըստ ստացվող տեղեկատվության, իրանցի բեռնատարների վարորդներից պահանջում է մոտ 150 դոլարի չափով այսպես կոչված մաքսատուրք վճարել:

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց Գորիս-Կապան ճանապարհահատվածի տարածքում ադրբեջանական ոստիկանության կողմից իրանական բեռնատար մեքենաների վարորդների փաստաթղթերի ստուգման մասին: ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։