Բավ է պառակտվել
16-09-2021 10:50

Փաշինյանը Տաջիկստանի նախագահի հետ քննարկել է անվտանգության հարցերը ՀԱՊԿ տարածաշրջանում

Դուշանբեում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից առաջ հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, տեղեկացնում է վարչապետի մամլո ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում գործակցությանն առնչվող հարցեր։
Փաշինյանն ու Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ։
Նրանք մտքեր են փոխանակել ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստի օրակարգի, ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շուրջ։