Բավ է պառակտվել
02-08-2022 17:12

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Արցախի շուրջ պայմանավորվածություւների իրականացման ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություւների իրականացման ընթացքը։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղին վերաբերող եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին պրակտիկ ասպեկտներ: