Բավ է պառակտվել
26-02-2022 21:06

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություների իրագործումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, շաբաթ օրը հայտնում է Կրեմլի կայքը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Շարունակվել է մտքերի փոխանակումը 2020թ.նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների` ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական քայլերի վերաբերյալ, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, առաջնորդների զրույցի ընթացքում «շոշափվել են նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցեր»։