Բավ է պառակտվել
20-09-2023 20:17

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգային հարցերին։

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Արցախի ՊՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ից, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և մարտական ինքնաթիռներ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 32 մարդ (7 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա), ավելի քան 200-ը՝ վիրավորվել (35 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ 16 բնակավայրերից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։

Երեքշաբթի ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «իբր տարածաշրջանում ձեռնարկվել են տեղային բնույթի հակաահաբեկչական գործողություններ՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգն ապահովելու և վերականգնելու նպատակով»։

Սեպտեմբերի 20-ին նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։