Բավ է պառակտվել
09-11-2022 23:45

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է վերջինիս այցը Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են ս/թ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաև դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: