Բավ է պառակտվել
02-06-2022 11:31

Փաշինյանը Ռայիսիի հետ քննարկել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որի ընթացքում տպավորություններ է կիսել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ:

Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

Փաշինյանն ու Ռաիսին քննարկել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծի, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը:

Զրուցակիցները վերահաստատել են պաշտոնական այց կատարելու միմյանց ուղղված հրավերները և պայմանավորվել, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ:

Բրյուսելյան հանդիման մասին

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման արդյունքներով Միշելի հայտարարության համաձայն՝ Փաշինյանն ու Ալիևը, մասնավորապես, համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:

Նրանք նաև պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։