Բավ է պառակտվել
09-02-2023 20:10

Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ճգնաժամի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնարինխնդ վերաբերող հարցեր:

Երևանն ու Վիլնյուսը հանդես են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման օգտին
Հայաստանի ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի հետ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը
Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում
Փաշինյանն Արցախի նախագահի հետ քննարկել է երկու պետությունների համագործակցությունը տարբեր ոլորտներում
Հայաստանի ու Ռուսաստանի միջև լուրջ ճգնաժամ չկա՞