Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են ԵՄ անդամ չորս տասնյակից ավելի երկրների, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարները։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգությանը նվիրված կլոր սեղանին։
«Այսօր Պրահայում քառակողմ հանդիպում կանցկացվի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նույն օրը նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։