Բավ է պառակտվել
14-03-2023 19:45

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու են Զատուլինն ու Գաբրելյանովը Հայաստանում պերսոնա նոն գրատա հայտարարվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու են Հայաստանում պերսոնա նոն գրատա հայտարարվել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը և «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը։
«Հայաստանում կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնել համապատասխան որոշումներ՝ օրենսդրության հիման վրա։ Եթե ավելի գլոբալ, ապա Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ակնկալել հարգանք իր նկատմամբ։ Հայաստանն իրավունք ունի նաեւ իր ինքնիշխան գործիքակազմը կիրառել իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար»,- ասաց Փաշինյանը։
Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ Հայաստանի կառավարության հասցեին արվել են հետևյալ հայտարարությունները.

«Ոմանք ասում են. «Հայաստանի իշխանությունը խոստացել է միջանցք, թող տա։ Սա ի՞նչ է։ Ի դեպ, ինչպես և ՀԱՊԿ-ի դեպքում, ոմանք ուղղակիորեն հայտարարում են, որ 100 տոկոսով գիտեն, որ մենք ինչ-որ մեկին ինչ-որ բան ենք խոստացել։ Եվ ևս մեկ բան։ Այդ անձինք պետք է հարգանք դրսևորեն Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նրա իշխանության նկատմամբ, որն ընտրվել է ժողովրդի կողմից։ Շատ երկրների քաղաքացիներ այսօր չեն կարող այցելել Հայաստան. Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա։ Եթե նրանք Հայաստանի նկատմամբ իրենց արածի մի տոկոսը անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում էին, իրենց տուն չէին կարողանա մտնել առանց վիզայի։ Եվ սրանով ամեն ինչ ասված է»,- ասաց Փաշինյանը։

2022 թվականի հոկտեմբերի 25-ին Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և ՌԴ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարեց, որ «Հայաստանում իրեն անցանկալի անձ են ճանաչել»։ Նա նման որոշումը վիրավորական քայլ անվանեց։ Սև ցուցակում է հայտնվել նաև ռուսաստանյան մեդիա մենեջեր, «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը։