Բավ է պառակտվել
13-06-2022 10:50

Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Քաթար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Քաթար:

ՀՀ կառավարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Փաշինյանը հանդիպումներ կունենա Քաթարի բարձրագույն ղեկավարության հետ:

Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը: