Բավ է պառակտվել
24-06-2021 10:18

Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա․ քննարկվելու է ռուսական ռազմակայանի հարցը

Ռուսական ստորաբաժանումների ուժերով Հայաստանի սահմանների լրացուցիչ ամրապնդման շուրջ բանակցությունները կարծես թե ստանում են կոնկրետ բովանդակություն։
Հայաստանի վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել կառավարական պատվիրակություն Մոսկվա գործուղելու մասին՝ քննարկելու ռուսական ռազմաբազայի գործունեությանը վերաբերող հարցեր:
Պատվիրակությունը Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի հունիսի 26-ին, կվերադառնա հուլիսի 1-ին: Մոսկվայում կկայա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը:
Նիստի ընթացքում կքննարկվի ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հարցը։ Նշենք, որ Հայաստանի իշխանություններն արդեն մի քանի ամիս խոսում են Սյունիքը Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական բազայի ուժերով ամրապնդելու անհրաժեշտության մասին: