12-10-2022 20:26 Փաշինյանը կմեկնի Աստանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։ Աստանայում նա կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։