Բավ է պառակտվել
05-09-2022 20:50

Փաշինյանը կմեկնի Վլադիվոստոկ՝ ԱՏՀ-ին մասնակցելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից։
Նա Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՏՀ-ի հարթակում հանդիպմանը Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն արցախյան կարգավորման թեման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև ռուս-հայկական հարաբերությունների առանցքային ասպեկտներն, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։