Բավ է պառակտվել
05-10-2022 20:24

Ստանձնում եմ խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվությունը․ Փաշինյնան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստանձնում է խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվությունը։

«Ես հաստատում եմ, որ որդեգրել ենք խաղաղության օրակարգ: Եվ հաստատում եմ, որ իմ վերջին հարցազրույցում հայտարարված բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու պատասխանատվություն եմ ստանձնում: Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը այս օրակարգը կյանքի կոչելու համար»,- չորեքշաբթի խորհրդարանում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ «տեսնում է ճանապարհը և պատրաստ է շարժվել դրանով»։

Ավելի վաղ Փաշինյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կողմ էր արտահայտվել Ադրբեջանի հետ որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նրա կարծիքով, միայն այս դեպքում հնարավոր կլինի խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 3-ին Ժնևում քննարկել են խաղաղության պայմանագիրը և Ղարաբաղի հայերի իրավունքների ապահովումը։