Բավ է պառակտվել
21-06-2021 08:47

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն ու կձևավորի կառավարություն․ Փաշինյան

Վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն։

«Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հաջորդ օրվա առավոտյան։