Բավ է պառակտվել
06-04-2020 13:24

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամլո քարտուղարությունը։

Քննարկվել են կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներն։ Այս համատեքստում Փաշինյանը խորին երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին տրամդրվող օգնության համար։

Անդրադարձ է արվել երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին, ինչպես նաև փոխգործակցությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։

Համաձայնեցվել է գալիք շփումների ժամանակացույցը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 833 հաստատված դեպք։ Ապաքինվել է 62 հիվանդ, մահացել է ութ մարդ։