Բավ է պառակտվել
16-10-2018 23:04

Հեղինակային․ Փաշինյանը հրաժարական է տվել։ Ի՞նչը կարող է խոչընդոտել նրան նոր բարձրունքներ վերցնել

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։ “Իմ հրաժարականի նպատակը վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով”, - ասել է Փաշինյանը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող իր ուղերձում։ Ներկայացնելով հետագա գործողությունները՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ նախագահը պետք է անհապաղ ընդունի կառավարության հրաժարականը, խորհրդարանն առաջիկա 14 օրերի ընթացքում չպետք է նոր վարչապետ ընտրի, ինչի արդյունքում այն կարձակվի և կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Նա ասել է, որ շարունակելու է կառավարության ղեկավարի պարտականությունների իրականացումը, և հրաժարականը սոսկ ձևական բնույթ է կրում։ Վարչապետը նշել է, որ շարունակում է մնալ ժողովրդի հաղթանակի երաշխավորը, և եթե քաղաքացիները դեկտեմբերի ընտրությունների ժամանակ իրենց ձայնը տան իր քաղաքական ուժին՝ նա կվերընտրվի վարչապետի պաշտոնում։ Մեկնաբանելով շատ քաղաքացիենրի մտավախությունը, որ խորհրդարանական ուժերը կարող են առաջադրել և ընտրել վարչապետի այլ թեկնածու, Փաշինյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 23-ին կայացած ավագանու ընտրությունները ցույց են տվել, որ իրենք ավելի քան պատրաստ են ցանկացած սցենարի։ “Ժողովրդի կամքի ու ցանկության առաջ չի կարող կանգնել որևէ ուժ”,-ասել է նա։ Չնայած խորհրդարանական ուժերի հետ ունեցած բոլոր տարաձայնություններին, Փաշինյանը չի կարծում, որ նրանք կգործեն ընդդեմ ազգային անվտանգության և պետության կայունության։ Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցույունը, “Բարգավաճ Հայաստանը” և ՀՅԴաշնակցությունը հրապարակավ հայտարարել են, որ մտադիր չեն իրենց թեկանծուներին առաջադրել և վարչապետ ընտրել։ Այսպիսով, կառավարության ղեկավարը գործարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություների գործընթացը։ Այնուհանդերձ, “Ելք” խմբակցության հետ իր հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտնել է, որ մեծ հավանականություն կա, դա է նաև իրավաբանների խորհուրդը, որ այդ 14 օրերի ընթացքում, առնվազն առաջին փուլում, նա առաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար, որպեսզի գործընթացն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին։ ”Իհարկե, ես առաջադրվելու եմ չընտրվելու ակնկալիքով”,- ասել է նա։ Այս կապակցությամբ մտավախություններ կան, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), որը մինչ այժմ մեծամասնություն է կազմում խորհրդարանում, կարող է պարզապես քվեարկել Փաշինյանի թեկնածության օգտին, ինչի արդյունքում կարիք չի լինի արձակել Ազգային ժողովը։ ՀՀԿ-ում գիտակցում են, որ Փաշինյանի վարչապետությունն անխուսափելի է, սակայն հանրապետականները դեռևս չեն ցանկանում հրաժարվել խորհրդարանից։ ՀՀԿ-ն դեռևս անգամ չի կողմնորոշվել արտահերթ ընտրություններին իր մասնակցության հարցում, եթե դրանք՝ ինչպես ցանկանում է Փաշինյանը, կայանան դեկտեմբերին։ Ինչպես հոկտեմբերի 16-ին ասել է լրագրողներին կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը, այդ հարցի վերաբերյալ կուսակցության ներսում միասնական դիքորոշում դեռևս չկա։ “Կուսակցության որոշ անդմաներ համոզված են, որ պետք է մասնակցել ընտրություններին ամեն դեպքում։ Ես կիսում եմ այդ կարծիքը։ Մյուսները կարծում են, որ ահնրաժեշտ է բաց թողնել այս ընտրական փուլը և նախապատրաստվել հաջորդին։ Մենք գնահատում ենք իրավիճակը։ Մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը խրախուսում է քննարկումները և բանավեճերը”,-ասել է Աշոտյանը։
Ավելի վաղ հանրապետականները հանդես էին եկել հայտարարությամբ, որ մտադիր չեն առաջադրել վարչապետի թեկնածություն և չեն խոչընդոտի կառավարության աշխատանքները, սակայն պնդում են, որ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան գալիք տարվա գարնանը։ ՀՀԿ-ի հիմնավորումն այն է, որ կուսակցությունները պատրաստ չեն ընտրություններին, և, որ խորհրդարանը դեռևս չի ընդունել փոփոխություններն Ընտրական օրենսգրքում։ Այսօր ՀՅԴաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ իրենք վարչապետի թեկնածություն չեն առաջադրի։ Նա նաև ասել է, որ եթե ՀՀԿ-ն նման մտադրություն ունենա՝ Դաշնակցությունը նրան չի սատարի։ “Այս փուլում շատ կարևոր է, որ մենք կարողանանք բոլոր հարցերը լուծել փոխադարձ հարգանքի մթնոլորտում, լսելով միմյանց կարծիքը, քանի որ առողջ համագործակցությունը ներառում է նաև որոշ հարցերի քննարկում, և, ինչու ոչ՝ նաև բանավեճեր։ Ես վստահ եմ, որ արդյունքում մենք կկարողանանք ընդհանուր համաձայնության գալ, քանի որ մեր նպատակն իրոք մեկն է։ Սկզբից ի վեր մենք շատ ենք գնահատում այս նոր երևույթները, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և մենք իրոք համարում ենք, որ հեղափոխությունն ունի փուլեր, որոնք անհրաժեշտ է անցնել։ Մեզ համար ամենակարևորը մերժման փուլն էր, ինչը նշանակում էր մերժել անցյալի բոլոր բացթողումները և սխալները։ Անհրաժեշտ է կարողանալ վերադասավորվել և անցնել արագ շինարարության, և այս առումով կարող եք ակնկալել մեր լիարժեք աջակցությունը”,- ասել է Ռուստամյանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

“Բարգավաճ Հայաստանը” ոչ միայն բանավոր, այլև գրավոր է հավաստիացրել, որ մտադիր չէ վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրել։ Հոկտեմբերի 8-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հուշագիր է ստորագրել ընթացիկ տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Համաձայն փաստաթղթի՝ խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով Փաշինյանի հրաժարականի դեպքում “Ծառուկյան” դաշինքը պարտավորվում է չառաջադրել վարչապետի թեկնածություն և չսատարել որևէ այլ թեկնածուի։ Բացի այդ, երկրորդ խոշոր խմբակցության անդամները չեն մասնակցի խորհրդարանի պատգամավորների 1/3-ի՝ վարչապետի թեկնածու առաջադրելու նախաձեռնությանը:

«Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ կուսակցությունը դեռևս չի քննարկել ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափը, բայց անպայման կմասնակցի: Զոհրաբյանը բացառել է, որ քաղաքական ուժը խախտի իր հայտարարությունը և վարչապետի թեկնածու առաջադրի այդ ժամանակահատվածում:

Ավելի վաղ ֆրանսիական France24 հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում Փաշինյանը հայտնել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-10-ին՝ 1-2 օր տարբերությամբ։

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտերկրյա տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Փաշինյանի հրաժարականը քիչ բան կփոխի Հայաստանի ներքաղաքական իրավիճակում, քանի որ թողնելով իր պաշտոնը՝ նա մնում է իշխանության ղեկավարի պաշտոնում որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

“Նրա թեկնածությանը, մեղմ ասած՝ առանց առանձնակի խանդավառության, հակված խմբակցությունները, մանավանդ՝ ՀՀԿ-ն, դժվար թե բացահայտ դիմակայեն։ Հոկտեմբերի բողոքի ցույցերը ցույց տվեցին, որ Փաշինյանը դժվարություն չի ունենա “Ժողովրդական վրդովմունք” կազմակերպել և ճնշում գործադրել պատգամավորների վրա։ Փաշինյանն արդեմ ստացել ՀՀԿ-ից հետո երկրորդ խոշոր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցությունը։ Իսկ նրա այսօրվա հիմնական հակառակորդ Ռոբերտ Քոչարյանը (ում գլխին դամոկլյան սրի պես կախված է չփակված քրեական գործը) հայտարարել է, որ ձեռնպահ կմնա խորհրդարանական ընտրություններից և վարչապետի աթոռի համար պայքարից։ Ըստ երևույթին, Հայաստանի երկրորդ նախագահը փորձում է խաղալ ապագայի համար։ Նա իր համար ուղեցույց է ընտրել “Շարլ դե Գոլի տարբերակը”․ “կենտրոնանալ ապագայի վրա”, ակնկալելով, որ Փաշինյանի անչափ բարձր վարկանիշը հավերժ չէ։ Եվ տեսանելի ապագայում վարչապետը պետք է իրական գործեր ներկայացնի, այլ ոչ միայն “առանց օլիգարխների” երջանիկ կյանքի խոստումնեեր տա”,- ասել է Մարկեդոնովը Bunin & Co հեռուստալիքին տրված իր մեկնաբանության մեջ։

Նա նշել է, որ այս իրավիճակում դժվար է պատկերացնել, ինչը կարող է խանգարել Փաշինյանին նոր բարձրունք գրավել, դառնալ նորընտիր վարչապետ արդեն նոր պատգամավարական կորպուսով, ուր նրա կողմնակիցները կունենան ճնշող մեծամասնություն։
“Այժմ խնդիրը նրանում է, որ ընդդիմությունը ներկայացված լինի առնվազն Ազգային ժողովում։ Սակայն այդ հաղթանակը մեծ ռիսկեր և ոչ պակաս պատասխանատվություն է պարունակում։ Երբ բոլոր “հրամանատարական բարձունքները” նվաճված են՝ խնդրահարույց է այլոց խարդավանքներից խոսել։

Հանրապետականները բարոյազրկված են, նրանց լուրջ վերակազմավորում, նոր քաղաքական գործիչների փնտրտուք է սպասում, մնացած ուժերը փորձում են գործել հանուն “թավշյա հեղափոխության”։ Սակայն նրանք չունեն Փաշինյանի նման ճանաչում ունեցող առաջնորդ։ Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Արդեն այս տարվա վերջին Հայասատանի թիվ առաջին քաղաքական գործիչը կկանգնի ճամփաբաժանի առջև։ Կամ շարունակել պոպուլիստական խաղերը, կամ ընդունել բովանդակալից օրակարգ։ Սակայն այսօր առանձնապես ոչ ոք չի տարածվում այդ բովանդակության մասին։,- նշել է քաղաքագետը։

 

Հեղինակային հոդված