Բավ է պառակտվել
21-12-2020 12:19

Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ, բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակում են ճանապարհները (տեսանյութ)

Նողկալի ներկայացումը շարունակվում է։ Փաշինյանը Սիսիան քաղաք ժամանեց “մարդկանց հետ շփվելու” համար։ Մարդ չկա, հիմնականում նրա թիկնապահներն են։ Նրան հերթով մոտ են թողնում հատուկ ընտրված ֆրիկերին, ովքեր սեր ու հավատարմություն են խոստովանում։ Թողնում են մեկ-մեկ։ Հոծախումբ չկա, իսկ նրաք, ում մոտեցնում են Փաշինյանին, գովասանական տեքստեր են ասում։

Մայրուղին արգելափակված է ոչ թե “Սյունիքի դարպասներ” հատվածում, այլ դեպի Տաթևի վանք տանող խաչմերուկի մոտ:

Հենց այս ուղղությամբ է գտնվում Տաթև-Կապան շրջանցիկ ճանապարհը, որով Փաշինյանը կարող էր շրջանցել Գորիսը:

Փաստացի, արգելափակված են դեպի Կապանի շրջկենտրոն տանող բոլոր հնարավոր ճանապարհները։

Փաշինյանը մեկնեց Սյունիքի մարզից՝ սահմանափակվելով Սառնակունք գյուղ և Սիսիան քաղաք այցելությամբ: Այցելությունները Գորիս, Կապան և Մեղրի չեղյալ են հայտարարվում այն պատճառով, որ շրջանի բնակիչները փակել են դեպի այս քաղաքներ տանող մայրուղին:

Մայրուղին փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը չի վերադարձրել Գորիսի քաղաքապետին՝ Առուշ Առուշանյանին, ում առավոտյան անվտանգության ուժերը առևանգել են Փաշինյանի հրամանով։

Ինքը Փաշինյանն այսօր փորձեց հավաքագրած մարդկանց ”ծախել” 70օր Հադրութի անտառներում մնացած 6 զինվորի վերադարձի փաստը։

Չնայած արդեն բոլորը գիտեն, որ այդ հարցը լուծվել է բացառապես ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից՝ Վլադիմիր Պուտինի անձնական վերահսկողության ներքո։

Սիսիանի եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանը հրաժարվեց սեղմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքն: Ավելին, նա պահանջեց, որ կառավարության ղեկավարը լքի եկեղեցին:

Հրապարակված կադրերում երևում է, որ թե՛ ինքը՝ Փաշինյանը, թե՛ նրան ուղեկցողները զարմացած էին քահանայի պահվածքից։