Բավ է պառակտվել
17-02-2023 18:54

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Փաշինյանը զրույց է ունեցել Մակրոնի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ կառավարության տեղեկացմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր շուրջ:

Նույն օրն ավելի վաղ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ, կառավարությունների ղեկավարներ և արտգործնախարարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՆԱՏՕ-ի քարտուղար գեներալ Յենս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք։