Բավ է պառակտվել
07-07-2022 11:00

Փաշինյանը հրահանգել է պետկառույցներին կոորդինացնել աշխատանքը թուրքական գերատեսչությունների հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական գերատեսչություններին կոորդինացնել աշխատանքները թուրքական կառույցների հետ։

Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ վարչապետը հիշեցրել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը երկու երկրների միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու և օդային տրանսպորտով փոխադրումներ իրականացնել ու շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։

«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև այդ աշխատանքից է կախված պյմանավորվածությունների իրագործումը: Իմ հանձնարարությունն է, որ կոորդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է նա:

Ավելի վաղ՝ հուլիսի 1-ին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի երկխոսության հարցերով հատուկ ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը պայմանավորվել էին ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքների ուղիղ օդային փոխադրումների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ և որոշում է կայացվել սկսել անհրաժեշտ գործընթացներ այս ուղղությամբ։