Բավ է պառակտվել
09-08-2019 10:44

Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի կառավարության ղեկավար Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ, տեղեկացրել է հայկական կառավարության մամլո ծառայությունը:
“Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին”,-ասվել է ուղերձում:
Փաշինյանը գոհունակությամբ նշել է երկու երկրների միասնական մտադրությունը՝ առաջ շարժվելու ավելի խոր համագործակցության և բարեկամության ուղիով և արդյունավետորեն իրացնելու առկա ներուժը:
“Մեր պատմական կապերը, նմանություններն ու փոխադարձ համակրանքն ամուր հենք են երկկողմ բազմաշերտ համագործակցության ընդլայնման համար՛,- նշվել է շնորհավորական ուղերձում: