Բավ է պառակտվել
24-08-2019 15:40

Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն երկրի Անկախության օրվա կապակցությամբ, տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը։

՛Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել Ուկրաինայի զարգացմանն ու հզորացմանն ուղղված բոլոր ծրագրերը”,- ասվում է ուղերձում։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որի իրացումը բխում է մեր ժողովուրդների շահերից։

“Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր որակ հաղորդելու հայ-ուկրաինական բազմաոլորտ համագործակցությանը”,- նշել է վարչապետը, կարևորելով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ Ուկրաինայում բազմադարյա մեծաթիվ հայ համայնքի և Հայաստանում կազ¬մա¬կերպված ուկրաինական համայնքի առկայությունն ու գործունեությունը լրացուցիչ խթան են հանդիսանում երկկողմ բարեկամական կապերի խորացման հարցում։

“Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարոն Զելենսկի, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում ու ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժո-ղովրդին՝ խաղաղություն և բարօրություն”,- ասվում է Փաշինյանի ուղերձում։