Բավ է պառակտվել
26-11-2024 21:20

Փաշինյան. Վարչությունը որոշել է Արմավիրի մարզպետի պաշտոնում առաջադրել Խոյ համայնքի ղեկավարի թեկնածությունը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստում հաստատվել են Վայք, Իջևան և Վեդի քաղաքների տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները։ Այս մասին սոցցանցերի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր հայտարարության մեջ Փաշինյանը նաև նշել է, որ կուսակցության վարչությունը որոշել է Արմավիրի մարզպետի պաշտոնում առաջադրել Խոյ համայնքի ղեկավարի թեկնածությունը։

Հրապարակմանը վարչապետը կցել է տեսաձայնագրություն, որտեղ արձանագրվել են հանդիպման առանցքային պահերն ու ընդունված որոշումները։