Բավ է պառակտվել
10-11-2018 15:03

Փաշինյանն առաջարկել է ընտրություններից առաջ ուղիղ եթերում բանավեճերի ավանդույթի հիմք դնել

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ընտրությունների նախաշեմին ներմուծել քաղաքական բանավեճերի պրակտիկան:

“Կարծում եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դնել մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ, այն է՝ բանավեճն է ուղիղ եթերում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական կուսակցությունների առաջին դեմքերի մասնակցությամբ”,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում կանցկացվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

Ինչպես ավելի վաղ գրել է Gisher.News- ը, հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել` խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Նոյեմբերի 1-ին արտահերթ նիստի ժամանակ պատգամավորները երկրորդ անգամ չեն ընտրել վարչապետ, և, համաձայն Սահմանադրության, խորհրդարանը լուծարվել է իրավունքի ուժով: