Բավ է պառակտվել
10-03-2021 15:51

Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Դավթյանը 2021թ. մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

Փաշինյան․ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին
17 քաղաքական ուժեր հրաժարականի պահանջ են ներկայացրել իշխանություններին․ հայտարարություն
Հայաստանի նախագահը չի ստորագրել Արտակ Դավթյանին ՀՀ ԳՇ պետ նշանակելու Փաշինկանի միջնորդությունը
20 իրավաբաններ պահանջ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ քրգործ հարուցելու պետական դավաճանության հիմքով
Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է․ ՌԴ ԳՇ պետ