Բավ է պառակտվել
06-10-2022 15:46

Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Պրահա՝ հանդիպելու Ալիևի և Էրդողանի հետ

Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Պրահա։ Նրան ուղեկցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։
Փաշինյանը հոկտեմբերի 6-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին.
Նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպում։
Նույն օրը նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։