Բավ է պառակտվել
02-03-2021 14:44

Փաշինյանը Մարուքյանին հանդիպման է հրավիրել

Նիկոլ Փաշինյանն այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին հրավիրել է հանդիպման: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ հրավիրել է քննարկելու բոլոր առաջարկները։

«Ես համաձայնությունս տվել եմ: Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»,– ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարուքյանը Փաշինյանին առաջարկել էր հետ կանչել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծը, ինչպես նաև պաշտոնում վերականգնել նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին: Ի պատասխան Մարուքյանը պատրաստակամություն է հայտնել իշխող ուժի հետ ստորագրել հուշագիր, ըստ որի՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում ԼՀԿ-ն չի առաջադրի վարչապետի իր թեկնածուին և չի սատարի այլ թեկնածուի՝ դրանով իսկ ապահովելով խորհրդարանի լուծարումը։