Բավ է պառակտվել
22-08-2019 15:27

Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մոտակա գագաթնաժողովին, տեղեկացրել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

“Այցի օրվա և օրակարգի մասին կհայտարարվի նախօրոք։ Այս փուլում նախապատրաստվում է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին վարչապետի մասնակցության ծրագիրը”,- ասել է նա լրագրողներին կառավարության միջանցքում։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ 74-րդ նստաշրջանը կբացվի 2019 թվականի սեպտեմբերի 17-ին:

Ինչ վերաբերում է Նյու-Յորք կատարած այցի շրջանակներում Փաշինյանի հնարավոր հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, Մնացականյանը հայտարարել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ անկախ երկու երկրների ղեկավարների անմիջական շփումներից:

«Մենք դեռևս հանդիպումներ չենք ունեցել Թրամփի և Պոմպեոյի հետ, բայց Միացյալ Նահանգների հետ մեր երկխոսության մակարդակը չի նվազել, այն նույնիսկ ավելի ակտիվացել է: Պետք է հիշել, որ ԱՄՆ-ն ունի իր ուրույն կառուցվածքով յուրօրինակ քաղաքական համակարգ: Հանդիպում Թրամփի և Պոմպեոն մնում է օրակարգում և կկայանա, երբ ժամանակը գա”, - ասել է նա:

Նախարարը հերքել է այն տեղեկատվությունը, որ հանդիպումը հետաձգվել է, Փաշինյանի և ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու ԱՄՆ ղեկավարության ցանկության բացակայության պատճառով, շեշտելով, որ ՀՀ ԱԳՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանդիպումը տեղի ունենա մոտ ապագայում: