Բավ է պառակտվել
09-12-2021 22:05

Փաշինյանը մասնակցել է Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացման արարողությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը, որն անցկացվել է առցանց:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա համաժողովին մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ:
Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները:

Համաժողովին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Համաժողովի օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող

«Հանուն ժողովրդավարության» համաժողովին Փաշինյանի ելույթը նախատեսված է դեկտեմբերի 10-ին: