Բավ է պառակտվել
17-02-2023 18:59

Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը, տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Մասնավորապես, մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք:
Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:
Ավելի վաղ Փաշինյանը Մյունխենում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։