Բավ է պառակտվել
29-09-2022 00:18

Փաշինյանը կոչ է արել միջազգային դիտորդներ տեղակայել ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհրաժեշտություն է համարում միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում։

«Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է»,– գրել է Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինվոր է զոհվել։
«Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»,– ընդգծել է Փաշինյանը՝ թվիթն ուղեկցելով #StandForArmenianDemocracy! (թարգմանաբար՝ «Աջակցենք հայկական ժողովրդավարությանը» թեգով։

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ուրբաթ՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: