Բավ է պառակտվել
14-02-2019 15:59

Փաշինյանը կոչ է արել քայլել իր հետ դեպի տնտեսական հեղափոխության հաղթանակ

Հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ Հայաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է կառավարության 2019-2023թթ. ծրագիրը, որի քննարկումները տևել են երեք օր:

Ծրագրի օգտին քվեարկել է “Իմ քայլը” իշխանական խմբակցության 82 պատգամավոր, իսկ “Բարգավաճ Հայաստան” և “Լուսավոր Հայաստան” ընդդիմադիր խմբակցությունների 37 պատգամավոր քվեարկել են դեմ:

Խորհրդարանում իր ամփոփիչ ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է “իր երկրորդ արշավի սկիզբը”:

“Այն մեկը (առաջինը` խմբ.) ֆիզիկական և վիրտուալ երթ էր դեպի քաղաքական հեղափոխության հաղթանակ, իսկ սա՝ նույնպես ֆիզիկական և վիրտուալ քայլ է դեպի տնտեսական հաղթանակ և հեղափոխություն: Ով ուզում է քայլ անել, թող անի։ Ով ուզում է անցնել այդ ճանապարհը, թող քայլի ինձ հետ, որովհետև մեր ճանապարհը անշեղելի է, դեպի երջանիկ և ազատ Հայաստան։ Մենք քայլում ենք դեպի ապագա՝ հետևելով Հայաստանի դրոշին և մեր պատմությանը։ Մենք տեղ կհասնենք և կհասնենք հաղթանակով և հաղթանակած”,- ասել է նա։

Փաշինյանը հայտարարել է, որ ժողովուրդը կարող է իրականացնել տնտեսական հեղափոխություն, իսկ կառավարությունը պատրաստ է առաջնորդել այդ ճանապարհին։

Նա նշել է մտածելակերպը փոխելու անհրաժեշտությունը, կապելով դա, մասնավորապես, երկրում աղքատության թեմայի հետ։

“Աղքատությունը մեր գլխներում է։ Եվ ես դա ասում եմ որպես մարդ, ով անցել է այդ ամբողջ ճանապարհը: Եվ ես ասում եմ, այո, աղքատությունը մեր գլխներում է։ Եվ դա ասում եմ որպես մարդ, ով հաղթահարել է այն իր գլխում: Ես հասկացել եմ, ինչ է նշանակում լինել քաղաքացի”, - ասել է վարչապետը:

Կառավարության 2019-2023 թվականների ծրագրի հիմքում դրված է “տնտեսական հեղափոխություն” իրականացնելու համար անհրաժեշտ քայլերի տեսլականը: Ծրագիրը հիմնված է “Իմ քայլը” դաշինքի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրի վրա և ներառում է ՀՆԱ-ի միջինում 5% աճ ապահովող ներառական տնտեսություն ստեղծելու կետերը: