Բա՛վ է պառակտվել
19-12-2018 20:17

Փաշինյանը մեկնաբանել է նոր օգնականի աղմկահարույց նշանակումը

Երեքշաբթի օրը Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը մեկնաբանել է օգնականի պաշտոնում ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նշանակումը, որն արժանացել է հաարակության ոչ միանշնակ արձագանքին։

2016 թվականի ապրիլի 26-ին նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոններից ազատել է պաշտպանության փոխնախարար- նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, կապի զորքերի պետ - կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին։

Լրագրողները հիշեցրել են Փաշինյանին, որ հենց իր համախոհներն են հայտարարել, որ Կարապետյանն է Ապրիլյան պատերազմի պատասխանատուն։

“Եթե ինչ-որ հայտարարություն բանավոր հնչում է որևէ մեկի հասցեին, դա չի նշանակում, որ այդ մարդու նկատմամբ կայացվել է դատավճիռ: Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք ըստ էության ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ, բայց դա այդպես չէ”, - ասել է Փաշինյանը:

Նա նաև հայտարարել է, որ նրանք, ովքեր հիշատակում են, որ Կարապետյանն ազատվել է աշխատանքից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սարգսյանն արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար վճիռ է կայացրել:

“Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության մասին”,- ասել է Փաշինյանը:

2016 թվականի ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական զինված ուժերը հրթիռա-հրետանային միջոցների, զրահամեքենաների և ավիացիայի օգտագործմամբ ակտիվ մարտական գործողություններ են իրականացրել շփման գծի ողջ երկայնքով՝ գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերը և բնակավայրերը։ ԼՂՀ Պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է թշնամու ագրեսիվ գործողություններն, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը կենդանի ուժի և տեխնիկայի լուրջ կորուստներ է կրել։