10-08-2018 15:53

Փաշինյանը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը

Տավուշի շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների համար մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանում իրավիճակի մասին, որում մասնավորապես ասվում էր, որ այն ինչ կատարվում է երկրում չի կարող «մեզ չանհանգստացնել՝ նաև ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ գործունեության տեսանկյունից, որտեղ մասնակցում է Հայաստանը»:
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ «այժմ այլ իրավիճակ է, և մենք բոլորս, այդ թվում` մեր ռուս գործընկերները պետք է հարմարվենք այս իրավիճակին, այնպես որ ամեն ինչ նորմալ է»: