Բավ է պառակտվել
02-04-2019 15:18

Փաշինյանը մեկնաբանել է Տոնոյանի՝ “նոր պատերազմ, նոր տարածքներ” հայտարարությունը (Տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըը մեկնաբանել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աղմկահարույց հայտարարությունը։

Մարտի 30-ին Նյու-Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Տոնոյանն ասել է, որ վերաձևակերպել է “տարածքներ խաղաղության դիմաց” ձևաչափը հետևյալ կերպ․ “նոր պատերազմ, նոր տարածքներ”։

“Անկեղծ ասած Դավիթ Տոնոյանի արած հայտարարության վերաբերյալ աղմուկն անիմաստ եմ համարում։ Հակառակը, եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարն այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունն”,- ասել է վարչապետը:

Հարցին՝ համաձայնեցվա՞ծ էր Տոնոյանի խոսքն իր հետ, Փաշինյանը պատասխանել է, որ պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո: