Բավ է պառակտվել
27-10-2021 19:23

Փաշինյանը հետպատերազմյան իրավիճակի փակ քննարկում կանցկացնի խորհրդարանական ընդդիմության հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խորհրդարանական ընդդիմության առաջարկը և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրել հետպատերազմյան իրավիճակի շուրջ փակ հանդիպման։

Այս առաջարկին նախորդել է վիճաբանություն Փաշինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև, որն ուղեկցվել է փոխադարձ կշտամբանքներով։ Վարչապետը հանդիպմանը հրավիրել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։