Բավ է պառակտվել
04-03-2021 17:38

Փաշինյանը հանդիպում կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ․ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, հայտնել է լրագրողներին «Իմ քայլը» խնբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Վարչապետը կհանդիպի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդի հետ։ Հրավերն ուղարկված է»,- ասել է նա։

Մեկնաբանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի խոսքերը բանակցությունների երկրորդ փուլի մասին, Մակունցն առաջարկել է առաջ չանցնել և սպասել առաջին փուլի արդյունքներին, ինչից հետո կհայտարարվի հետագա քայլերի մասին։

«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ զրույցի արդյունքները։ Ըստ նրա, տվյալ պահին ոչ մի հարցի շուրջ փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։