Բավ է պառակտվել
08-01-2020 13:05

Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է․ Փաշինյան

Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը:

Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում

Հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ”Էլ-Ղուդս” հատուկջակատայինների հրամանատար Ղասեմ Սուլեյմանին: Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է, որ “Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժխնդիր կլինեն Ամերիկայից”:

Հունվարի 8-ին Իրանը հրթիռակոծել է Իրաքում երկու ռազմակայան, որտեղ տեղակայված են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ուժերը: Թեհրանը նշել է, որ սա վրեժ է գեներալ Սուլեյմանիի սպանության համար: Սպիտակ տունը պատրաստում է Թրամփի ուղերձը ժողովրդին՝ Իրանի հարձակումներից հետո։

РБК-ի փոխանցմամբ՝ տարածաշրջանում իրավիճակը սրվել է Սիրիայի հետ սահմանամերձ իրաքյան էլ-Քաիմ քաղաքում տեղակայված “Քաթայիբ Հեզբոլա” շիական խմբավորման ուղղությամբ ԱՄՆ-ի օդային հարվածներից հետո: Շիա աշխարհազորայինների հաղորդմամբ՝ արդյունքում զոհվել է 25 մարդ։