Բավ է պառակտվել
12-10-2022 14:02

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում հանդիպել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, «Ազատությանը» փոխանցեց կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը։

Նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ, ասաց Խաչատրյանն՝ առանց լրացուցիչ մեկնաբանություններ հաղորդելու։

Վարչապետի պաշտոնական կայքում հաղորդագրություն և լուսանկար չկան հանդիպումից։

Դեռ կիրակի օրն էր Արցախի նախագահ խոսնակը հայտարարել, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը գալիս է Երևան Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հայտարարությունից 3 օր էր անցել, սակայն պատվիրակության հետ հանդիպում տեղի չի ունեցել և կողմերից ոչ մեկը չի պարզաբանել, թե ինչն է խնդիրը։