Բավ է պառակտվել
12-10-2021 19:54

Ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված․ Փաշինյանը՝ Պուտինին (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված։

«Այժմ դինամիկ գործընթացներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, և շատ կարևոր է, որ դաշնակիցները հաճախակի հանդիպեն, քննարկեն և համապատասխանեցնել իրենց գործողությունները: Ցավոք, մեր տարածաշրջանում դեռևս չենք կարող խոսել իրավիճակի ամբողջական կայունացման մասին: [...] ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այս բոլոր հարցերը շատ կարևոր են։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ Ձեզ հետ քննարկել այս ամբողջ օրակարգը», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Փաշինյանն ընդգծել է, որ հաճախակի հանդիպումները վկայում են ռուս-հայկական հարաբերությունների բարձր դինամիկայի և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորության փոխադարձ ըմբռնման մասին։

Պուտինը հայտարարել է, որ անձանական հանդիպումները միշտ արդյունավետ են անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։

«Հուսով եմ, որ այդպես կլինի նաև այս անգամ, կխոսենք պաշտոնական և ոչ պաշտոնական մթնոլորտում, միասին կճաշենք, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին։ Շուտով կայանալու է նաև ԱՊՀ գագաթնաժողովը, և ես կցանկանայի համապատասխանեցնել մեր գործողությունները այս ուղղությամբ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նշել է, որ փոխգործակցության հիմնական խնդիրն, ի թիվս այլոց՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի կարգավորումն է այսօր և երկարատև հեռանկարում։