Բավ է պառակտվել
07-10-2022 10:51

Փաշինյանը՝ Պուտինին. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է երկարաժամկետ խաղաղության հասնել Հարավային Կովկասում»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի առթիվ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ:
Պետական և քաղաքական գործչի Ձեր ողջ հարուստ փորձը ուղղված է ռուսաստանյան պետականության ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և Ռուսաստանի ժողովրդի բարեկեցության բարելավմանը:»,- ասված է շնորհավորանքում։

Փաշինյանի ուղերձում նշվում է, որ Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի շահերին վերաբերող հարցերին, «և այս համատեքստում անվիճելի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելուն ուղղված Ձեր ջանքերը»։

«Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն և համատեղ ակտիվ աշխատանք մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ներկապնակի հարստացման և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների:»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության, հաստատել վստահության մթնոլորտ։