Բավ է պառակտվել
16-03-2020 02:53

Հանրաքվեի վերաբերյալ որոշումը կախված է համաճարակաբանական իրավիճակից․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման ֆոնին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցին:

«Ոչ մի քաղաքական նպատակ չի կարող ավելի բարձր լինել, քան հանրային անվտանգությունն ու առողջությունն», - ասել է նա Facebook- յան ուղիղ եթերի ժամանակ:

Նա նշել է, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի կառավարությունը շուտով կքննարկի այս հարցը և որոշում կկայացնի:

«Եթե իրավիճակը լինի այնպիսին, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք այդ մասին էլ որոշում կկայացնենք։ Բայց որոշումը պետք է լինի հիմնավորված։ Այս պահին ես չեմ ուզում խոսել իմ վերջնական գնահատականի մասին», - ասել է Փաշինյանը:

Հանրաքվեն և քարոզարշավը

Հայաստանի նախագահը 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակել է հանրաքվե, որն առաջարկում է ՀՀ քաղաքացիներին որոշել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ մտցնելու հարցը, որոնք նախատեսում են Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի լուծարում:

Փաշինյանը որոշել է անձամբ մասնակցել «Այո» շարժմանն՝ ի աջակցություն հանրաքվեի; նույնանուն շտաբը գլխավորել է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը:

Քարոզարշավ իրականացնելու համար Փաշինյանը մարտի 5-ին գնացել է արձակուրդ, բայց մարտի 12-ին ստիպված է եղել ընդհատել այն՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Կորոնավիրուսը Հայաստանում

Վերջին տվյալների համաձայն, մարտի 15-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28 դեպք, մեկուսացվել է ավելի քան 300 մարդ:

Հայաստանում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին: Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի և Մեղրիի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ գտնվող անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ: Վարակվածների ճնշող մեծամասնությունը, ներառյալ մեկ դպրոցական, Էջմիածնի բնակիչներ են: