Բավ է պառակտվել
02-03-2021 12:15

Փաշինյանը որոշել է Հայաստանը վերադարձնել կիսանախագահական կառավարման մոդելին․ Սիմոնյանի մեկնաբանությունը

Փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կառավարման կիսանախագահական ձևը համարում է Հայաստանի համար ամենաընդունելին ժամանակակից իրողություններում:

Կառավարման խորհրդարանական ձևի շրջանակներում Հայաստանը բախվում է մի շարք խնդիրների, որոնցից կարելի է խուսափել նախագահական մոդելի դեպքում: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Ավելի վաղ, Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2021-ի հոկտեմբերին կայանալիք հանրաքվեի մասին ՝ նոր Սահմանադրության կամ Հիմնական օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Նա լավագույն տարբերակը համարեց անցումը կառավարման կիսանախագահական մոդելին։

«Այն, ինչի հետ մենք հաճախ ենք բախվում ենք կառավարման խորհրդարանական ձևի ընթացքում, ցույց է տալիս, որ մեր տարածաշրջանում և այն միություններում, որոնց մենք անդամակցում ենք՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, որոնք հիմնականում «նախագահների ակումբներ» են, ավելի հարմար, արդյունավետ տարբերակը կարող է լինել կառավարման կիսանախագահական ձևն», - ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք խորհրդարանական ձևին անցնելու հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Նրա խոսքով՝ վարչապետը հանդես է եկել առաջարկով, որը քննարկման կարիք ունի:

Բացի այդ, Սիմոնյանը խնդիր է անվանել Հայաստանի ԳՇ պետին աշխատանքից ազատելու հարցը: Փոխխոսնակը բացատրեց, որ վարչապետը որոշում է կայացրել, բայց հնարավոր չէ կատարել այն, ինչը վակուում է ստեղծել:

«Դիսկուրսը սկսված է, եկեք տեսնենք, թե ինչ գնահատական կտան հասարակությունն ու քաղաքական գործիչներն», - ասաց Սիմոնյանը:

Հայաստանը կառավարման կիսանախագահականից անցավ խորհրդարանական մոդելին 2018 թվականին՝ 2015-ին անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա: