Բավ է պառակտվել
18-10-2018 17:35

Փաշինյան․Ադրբեջանի հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատված

Ադրբեջանի հետ հուսալի օպերատիվ կապ է հաստատված, հինգշաբթի օրը մայնինգ Ֆերմայի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

“Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ։ Կարող ենք ասել, որ օպերատիվ տվյալները կես ժամվա ընթացքում կհասնեն Ադրբեջանի նախագահին, և եթե նրանց կողմից լինի՝ տեղեկատվությունը մեզ կհասնի”,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ու Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը վերջին ժամանակ աննախադդեպ հանգիստ է։

“Եվ սա, որոշ չափով, Դուշանբեյում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է”,- ասել է Փաշինյանը։

Հարցին, թե արդյո՞ք կապ է հաստատվում հրադադարի ռեժիմի խախտման դեպքում, Փաշինյանը պատասխանել է, որ կապ է հաստատվում ըստ անհրաժեշտւթյան:

Սեպտեմբերի 28-ին Դուշանբեյում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանն ու Ալիևը մի քանի նախադասություն են փոխանակել։ Ինչպես ավելի ուշ տեղեկացրել է Հայաստանի վարչապետը, նրանք պայմանավորվել են հանձնարարել պաշտպանության նախարարներին թուլացնել սահմանին լարվածությունը, հաստատել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաև համաձայնել են “օպերատիվ կապի” գիծ ստեղծել կողմերի միջև, որպեսզի հնարավորություն ունենան պարզել, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը։