Բավ է պառակտվել
13-05-2019 14:07

Փաշինյանը տիկնոջ հետ կայցելի Չինաստան։ Նախատեսված է հանդիպում Սի Ցզինպինի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տինոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքնային այցով կմեկնի Չինաստան։

Հայաստանի կառավարության մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, այցի շրջանակներում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ։

Բացի այդ, Փաշինյանը ՉԺՀ պետխորհրդի նախագահ Լի Կեցյանի հետ կքննարկի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման հարցերը։

Հայաստանի կառավարության վարչապետը Պեկինում կմասնակցի “Ասիական քաղաքկրթությունների երկխոսություն” կոնֆերանսին, որտեղ հանդես կգա ելույթով։։

Փաշինյանը և Աննա Հակոբյանը կմասնակցեն կոնֆերանսի գալա-համերգին, որը տեղի կունենա Պեկինի ազգային օլիմպիական մարզադաշտում։ Համերգին նախատեսված է “Բարեկամություն” հայկական պետական համույթի ելույթը։