Բավ է պառակտվել
07-09-2022 21:54

Ռուսաստանյան խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում այնքան էլ հեշտ առաքելություն չէ․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռուսաստանյան խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում այնքան էլ հեշտ առաքելություն չէ։ Այդ մասին նա հայտարարել է Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Դուք նշեցիք, ես էլ եմ ցանկանում նշել ռուսաստանյան խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում: Պետք է խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ առաքելություն չէ: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք դրա մասին»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում։ «Շատ կարևոր է սա ընդգծել։ Ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք և կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել»,- ասել է Փաշինյանը։

Պուտինի խոսքով՝ ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակն է: «Մենք դրա շուրջ մշտապես Ձեզ հետ խոսում ենք, մշտապես կապի մեջ ենք»,- ասել է Պուտինը։