Բավ է պառակտվել
07-02-2023 20:12

Փաշինյանը Էրդողանին հայտնել է փրկարարներով Թուրքիայի աղետի գոտի թռչող ինքնաթիռի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և հավելել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքի է պատրաստվում Հայաստանի Հանրապետության փրկարարական ուժերին աղետի գոտի տեղափոխող ինքնաթիռը։

Էրդողանը Փաշինյանին շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից:

Առաջիկայում կարող է կայանալ Փաշինյան-Էրդողան հանդիպումը. հայ-թուրքական երկխոսության գործընթացի ՀՀ հատուկ ներկայացուցիչ
Ալիևը հայտնել է, որ դեմ չէ Փաշինյանի հետ հանդիպմանը
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնության համար
Հայաստանում մեկնաբանել են Էրդողանի՝ իր հետ հանդիպելու Փաշինյանի ցանկության և ՀՀ տարածքով միջանցք բացելու հնարավորության մասին հայտարարությունը
Հայաստանը դատապարտում է Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը․վարչապետ